Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է


15:55 , 3 մարտ, 2014

Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է: Մաեստրոն դարձավ 65 տարեկան:

Արթուր (Արտաշես) Ստեփանի Մեսչյան (ծնվել է 1949-ի՝ մարտի 3-ին, Երևան) հայ ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի՝ «Առաքյալներ»-ի (1968-1979) հիմնադիր և առաջատար։ Սայաթ-Նովայից ու Կոմիտասից հետո Մեսչյանին հաջողվեց պահպանել, շարունակել ու զարգացնել հայկական մեղեդին։ 2011 թ-ին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։