«Ամուսնուս հետ ծանոթացել եմ սկեսուր-մայրիկիս շնորհիվ». խոստովանում է պարուհի, հաղորդավարուհի Մարինե Մարտիրոսյանը (լուսանկարներ)


15:58 , 3 մարտ, 2014

Marine Martirosyan1 (2)168.am-ը գրում է.

Մեր առաջին հարցազրույցը պարուհի, հաղորդավարուհի, իսկ այսօր արդեն՝ Մոսկվայում բնակվող և տեղի հայկական «Արմ.tv» կոչվող հեռուստաընկերության լուրերի հաղորդավարուհի Մարինե Մարտիրոսյանի հետ տեղի էր ունեցել շուրջ երկու տարի առաջ: Այդ ժամանակ նա դեռ, այսպես ասած, «ազատ» էր և վարում էր մեծամասամբ ժամանցային բնույթի հաղորդումներ: Այս երկու տարիների ընթացքում Մարինեի կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: 

- Մարինե, մեր նախորդ հանդիպումը քեզ հետ շուրջ երկու տարի առաջ էր` ամուսնությունիցդ գրեթե երկու ամիս առաջ: Այն ժամանակ, սակայն, դու ջանասիրաբար թաքցնում էիր անգամ, որ առհասարակ ընտրյալ ունես, էլ չենք խոսում՝ ամուսնության մասին: Պարզապես չէի՞ր ցանկանում անձնական կյանքիդ մասին խոսել, թե՞ իրոք ամեն ինչ այդքան հանկարծակի և միանգամից ստացվեց: 

- Ամենևին էլ չեմ թաքցրել: Պարզապես այն ժամանակ ես նույնիսկ չէի էլ սպասում, որ մոտ ապագայում ամուսնության առաջարկություն կստանամ, ինչն էլ սիրով ընդունեցի: Իսկապես ամեն ինչ շատ անսպասելի տեղի ունեցավ: Արդյունքում՝ ունեմ հրաշալի և գեղեցիկ ընտանիք և երջանիկ եմ: 

Marine Martirosyan (7)

- Գեղեցիկ հարսանեկան արարողություն, իսկ այնուհետև՝ ճանապարհորդություններ տարբեր երկրներ` անգամ «խորը» հղիության ժամանակ: Այդ ամենի մասին պատմում են նաև Ձեր լուսանկարները: Եվ քանի որ թաքցնելու այլևս ոչինչ չկա, կպատմե՞ս՝ ինչպես եք հանդիպել: 

- Ամուսինս ինձ տեսել էր հեռուստացույցով` հերթական նախագծերից մեկի ժամանակ, ավելի ստույգ՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող X-Faktor նախագծի շրջանակներում: Իսկ մեզ ծանոթացրել է ամուսնուս մայրը` տիկին Օլգա Պավլովնան, նա Նկարիչների միության անդամ է: Սկեսուր-մայրիկս արվեստի մարդ է: Եվ այդ հանգամանքը շատ է մեզ օգնում իրար ճիշտ հասկանալու հարցում: Նա բավականին հետաքրքիր, թանկարժեք քարերով պատրաստված ձեռագործ զարդերի մեծ և շատ գեղեցիկ հավաքածու ունի: Մեր նկարահանումներից մեկի ժամանակ իմ ապագա սկեսուր-մայրիկս հյուր էր: Իսկ հետո արդեն նա է ծանոթացրել մեզ` ինձ և Արթուրին: 

Marine Martirosyan1 (3)Marine Martirosyan (10)Marine Martirosyan1 (2)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ