15:34 , 3 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Իհարկե, մայրիկները հաջողություն են բերում։ Հենց նրանց են ընտրում բազմաթիվ դերասաններ ու դերասանուհիներ կարմիր գորգի վրայով անցնելու համար, գրում է «Комсомольская правда»-ն։
42-ամյա Ջարեդ Լետոն «Օսկարի» արարողությանըներկայացել է մայրիկի՝ Կոնստանսի, և եղբոր՝ Շենոնի հետ։ Եվ մայրիկը հաջողություն է բերել նրան. նա արժանացել է «Օսկարի» «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Մայրիկի հետ էր եկել նաև Լեոնարդո Դի Կապրիոն, թեև նա մայրիկի հետ է ներկայանում բոլոր արարողություններին։ Սակայն, ցավոք, մայրիկը նրան հաջողություն չի բերում։

«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմից մեկ այլ դերասան՝ Ջոնա Հիլը նույնպես եկել էր մայրիկի՝ Շերոնի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ