15:28 , 3 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը նկարիչ, դիզայներ Լիլիթ Մարգարյանն է, ով մեզ կօգնի հասկանալ և հետևել գարուն-ամառ-2014 թվականի նորաձևության միտումներին:
-Լիլիթ, գարնան գալուն պես կանայք կարծեք թե խուճապի են մատնվել… Ի՞նչ խորհուրդ կտաք:
-Ամեն տարի, հատկապես գարնանը, կանանց մոտ սկսվում է նույն աժիոտաժը, քանի որ արևը դուրս է գալիս և կանայք փորձում են նոր կյանք սկսել: Առաջինը մտածում են հագուստի, սանրվածքի մասին, քանզի նորություն չի, որ երբ կինն իրեն գեղեցիկ է զգում, գեղեցիկ հագնված, խնամված է լինում, ավելի ինքնավստահ, համարձակ է դառնում ու կյանքում առավել վճռական քայլեր է անում, քան ավելի ընկճված, հոգեբանորեն ճնշված կինը: Առաջին զենքը հագուստն է, դիմահարդարումը և սանրվածքը, որ կինը կարող է թույլ տալ իրեն: Այսօր մարդիկ շատ լավ ինֆորմացված են: Կարելի է անմիջապես տեղեկանալ րոպեներ առաջ տեղի ունեցած նորաձևության միտումների մասին: Առաջարկները շատ-շատ են, բավականին դժվար խնդիր է: Պետք է կարողանալ ճիշտ և գրագետ ընտրություն կատարել այդ ամենից: Պետք է փորձել առանձնացնել հիմնական ոճերը, գույները, գործվածքի տեսակները: Կինը պետք է ունենա կամ բնատուր, Աստծո տված ճաշակ, որ կարողանա ճիշտ կողմնորոշվել, կամ պետք է դիմի ոճաբանների օգնությանը, որպեսզի ճիշտ ընտրեն իր կազմվածքին, տեսակին ու գույներին համապատասխան հագուստ:

-Ո՞ր գույներն են այս տարի առավել նորաձև:
-Ես միշտ առաջնորդվում եմ նրանով, որ բնության մեջ տգեղ գույներ չկան, գեղեցիկ են բոլոր գույները, ուղղակի նրանք պետք է ներդաշնակ լինեն և կինը պետք է կարողանա գտնել իր գույները… Կան, իհարկե, նորաձև գույներ, գույների ֆավորիտներ տվյալ տարվա համար, բայց նկատել եմ, որ միևնույն է, տարվա ընթացքում բոլորը կրում են գունապնակի բոլոր գույները…Այս աղմուկը ավելի շատ վերաբերում է առաջին շրջանին և ավելի շատ բրենդային խանութների համար է… Սակայն նշեմ, որ գարուն-ամառ 2014-ի ամենանորաձև գույներից են հողի գույնի երանգները, որը կոչվում է պալոմա: Նորաձև են մանուշակագույնի, կապույտի երանգները: Այս գույների համադրությունը միմյանց հետ ևս ժամանակի թելադրանքն է. համադրվում է մանուշակագույնը կապույտի, բաց դեղինի հետ: Երկու խամրած, ոչ վառ գույներ միասին մեղմ են դիտվում… իսկ այս տարի նորաձև են ավելի մեղմ գույները…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ