15:22 , 3 մարտ, 2014
Hraparak.am-ը գրում է.
Հալալ էր կոմունիստներին, կոմունիստական Ռուսաստանին: Պրեզիդենտի առաջին առավելությունն այն էր համարվում, որ ձեռ ու ոտից ընկած լինի, մենակ գլուխն աշխատի: Ուրիշ օրգան չպիտի աշխատեր: Հիշում եմ Չեռնենկոյին՝ էդ ի՜նչ թեկնածու, ի՜նչ կատարյալ տիպ էր, ճկույթիկն անգամ չէր աշխատում, համարյա գրկած բերում, ժողովրդին ցույց տալիս, գրկած էլ տանում էին: Երբ ուզում էր ելույթ ունենալ, տիկնիկայինի նման ինչ որ մեխանիզմ էին ձգում ու ձեռքը կամ մատը շարժվում էր: Կա՜յֆ: Երբ ուզում էի այդ մասին մի վատ բան ասել, մի խմբագիր ունեի՝ Չեռնենկոյի տարիքի ու հալի, ինձ սաստում էր՝ աղջնակ, նախագահի օրգաններից մենակ գլուխը պիտի աշխատի:
Ես թաքուն ծիկրակում էի քյոհնա կաղնի խմբագրիս ու տասնութամյա աղջնակի փիլիսոփայությամբ մտածում՝ ջանըմ, ինչու՞ մեր խմբագրին նախագահ չեն կարգում: Անցա՜ն, անցա՜ն այդ երանելի տարիները, օրերը, հիմա պրեզիդենտները այնպես են թրթռում, ասես 18 տարեկան տղերք լինեն: Ում թրթռոցն էլ պակասում, գնում, ջահելի սիրտ է դնում, քյոհնա բնին ցողուններ աճեցնում ու կանաչած գալիս: Զորօրինակ մեր Պուտին տղան:
Որ թերթ կամ կայք բացում ես, նրա սիրուհիների սեքսուալ նկարներն են: Սա նշանակում է, որ նրա համապատասխան օրգանը, հազար ներողություն, էլ աբուռ չեն թողել, աշխատում է: Խմբագիրս սաղ լիներ, կաթված կստանար՝ գլու՜խը, միայն գլու՜խը պիտի աշխատի: Ուրիշ բան որ աշխատի, հիմարություններ կանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ