15:03 , 3 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամին:
«Քաղաքական ճգնաժամը Ուկրաինայում սպառնալիք է ստեղծել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը:
Ռուսաստանն առանց ՀԱՊԿ մասնակից պետությունների հետ խորհրդակցությունների միջամտեց Ուկրաինայի ներքին գործերին և արդեն փաստացի ռազմական ներխուժում իրականացրեց Ղրիմի Ինքնավար Հանրապետություն:
ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհուրդը համաձայնություն է տվել Ռուսաստանի զինված ուժերի կիրառմանը Ուկրաինայում:
Այս գործողությունները արմատապես հակասում են Ռուսաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում խախտում են Համատեղ անվտանգության պայմանագրի 1 և 2 հոդվածների դրույթները։ Անհրաժեշտ է նշել, որ այդ պայմանագրի գործողության ժամկետը ավարտվում է սույն տարվա ապրիլի 20-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ