Ինչպե՜ս էր ատում 2008-ի զանգվածը նրան…


14:50 , 3 մարտ, 2014

Hraparak.am-ը գրում է.

Նոր- նոր եմ իմանում, որ 2008-ի հանրահավաքները մարդաշատ են եղել: Բոլորդ էլ երևի հիշում եք՝ հանրահավաքներից հետո սառը ցնցուղ էր լցվում ժողովրդի գլխին. հանրահավաքը սակավամարդ էր: Հիմնականում նկարում էին այն ժամանակ, երբ ժողովուրդը դեռ չէր հավաքվել ու մեր շատ նախարարների գլխների նման քաչալ տեղեր կային: Հիմա իշխանականները աջ ու ձախ արտահայտվում են՝ 2008-ի ժողովուրդը հնարավոր չէ հավաքել: Չեմ հասկանում՝ ինչու՞ չի կարող լինել. էդ մարդիկ անվերադարձ գնացել են երկրից՝ դրա համա՞ր, թե՞ էլ պարտք ու պահանջ չունեն, իշխանությունը հալած յուղի պես բոլոր հարցերը լուծել է: Բա որ էդպես մարդաշատ էին, ինչպես հիմա եք խոստովանում, ինչու՞ մի անգամ 2008-ին չէիք ասում, որ հանրահավաքը մարդաշատ է եղել:

Հիշում եմ՝ մի անգամ հանրահավաքի ժամանակ մեր փառապանծ հեռուստատեսության օպերատորները ավտոմատները լարել ու նկարում էին մի քանի ոտ ու ձեռից ընկած ծերերի, որոնք մեկ-երկու ժամ շուտ էին գալիս հանրահավաք, որ տեղ լինի, քարերի վրա փլվեն: Ես շուտ էի գնացել, հասկանալու, թե այդ երբ են նկարում, որ հանրահավաքն այդպես սակավամարդ է երևում: Հայլուրից էին եկել: Օպերատորներից մեկն ասաց՝ իսկը նկարելու ապրանք են: Դե պառավները փռված, իրենց տեղը գրաված, տակներին թերթեր գցած, չարացած խոսում էին իշխանությունից: Տեսարանը և՛ ողորմելի էր, և՛ ցավալի… Հարմար պահ էին որսում, որ ծերերից մեկին վհուկի կեցվածքով նկարեին:

Այդ ժամանակ մի Տաթևիկ Բաղդասարյան կար, ով չգիտեմ՝ հիմա որ ալիքում է վարագուրվել ու անշառ հաղորդումներ վարում: Ինչպե՜ս էր ատում 2008-ի զանգվածը նրան: Հայլուր ասելով, նրա՛ն էին պատկերացնում, ինչպես Գերմանիա ասելով, Հիտլերին են պատկերացնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ