14:22 , 3 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
«Ինձ արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Պառկած եմ, կաթիլայիններ են միացրած»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նախօրեին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Պարույր Հայրիկյանը ենթարկվել է վիրահատության, հեռացվել է ուղիղ աղիքը շրջապատող թարախային գոյացությունը:
Բժշկական կենտրոնից Panorama.ama-ին հայտնեցին, որ Պ. Հայրիկյանի վիճակը կայուն է:
Պ. Հայրիկյանն ասաց, որ, ըստ ենթադրությունների, թարախային կուտակումներն առաջացել են մեծ քանակությամբ հակաբորբոքային դեղամիջոցներ օգտագործելու հետևանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ