Եթե Ղրիմը անկախանա կամ վերադարձվի Ռուսաստանին, ապա ԼՂ-ի հարցի լուծումից 5 պակաս կլինի. Սերգեյ Շաքարյանց


14:40 , 3 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Եթե Ղրիմը անկախանա կամ վերադարձվի Ռուսաստանին, ապա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից 5 պակաս կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը և ընդգծեց, որ այդ ժամանակ հետ պետք է վերադարձվի Հայաստանին նաև Նախիջևանը:

«Երկու դեպքում էլ պատմական իրողությունն է խախտվել: Մի գիշերվա մեջ որոշվեց ու Ղրիմը հանձնվեց Ուկրաինային, այնպես, ինչպես մի գիշերվա ընթացքում Արցախն ու Նախիջևանը տրվեցին Ադրբեջանին: Ղրիմի անկախությունը կամ վերադարձը Ռուսաստան չափազանց շահավետ կլինի Հայաստանի համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ