Արամեն դարձավ «էլիտար ու բոյով Թաթուլ»


14:06 , 3 մարտ, 2014

Մեր հայ շոուբիզում շատ քչերն էին մնացել, որոնք ամեն կերպ այնպես չէին անում, որ երգեին 6/8, որ ռեստորաններում կարային լավ «փող բռնեին»: 

Արամեն մեզ ներկայացրեց «քավոր» երգը, որը ըստ իս, որոշակի ժամանակ անց կդառնա բոլոր հարսանիքների ու կնունքների ընթացքում հնչող երգը` այսինքն այ էս խոսքերից հետո· «Եկենք բոլորս բաժակ բարձրացնենք մեր թանկագին քավորի համար»: Եթե հիշում եք, դրանից հետո լինում էր· «Քավորը լավ բան է» երգը, բայց..... Շնորհավոր բոլորիս, մեր «Էլիտար Թաթուլը» բոլորիս ուրախացրեց միապաղությունը ցրելու ու կարծրատիպերը վերանցելու հարցում: 

Դե ինչ, շուտով մեր Արամե ախպորն էլ փորը առաջ տված հարուստները կասեն. «Աա՜ Արամեն ապեր, մի հատ էն քավորդ խոդ տուր, հելնեք պարենք է», ու քանի որ ինքը էլիտարոտ ա 10.000 դրամ շաբաշ կտան: 
Ինձ թվում է՝ Արամեն, որ սենց վիզ է դրել, շուտով լույս կտեսնի նրա «Հարսնաքուր», «Հարսի պար», «Խորովածը համով բան է» նոր երգերը: Անհամբեր սպասենք մեր «Էլիտար Թաթուլի» նոր երգածանքին: Իսկ մի տարուց լույս կտեսնի «Էլիտար Թաթուլի»` «Քեֆ ենք անում, փողին, մուննաթ լավ եք անում» սկավառակը: 

Շնորհավորում ենք Արամեին. այսուհետ նա էլ կարա երգը 2000 դոլարով հարսանիքներում երգի:

Հ·Գ· Մկոն ևս մեկ անգամ ապացուցեց, որ «իրա դեմմը խաղ չկա»