14:10 , 3 մարտ, 2014
Pastinfo.am-ը գրում է.
Ոստիկանության օպերատիվ խումբը Արագածոտնի մարզպետին պատկանող առանձնատանը հայտնաբերել է գազի բալոններ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հաստատելով Արագածոտնի մարզպետից ստացված ահազանգի իսկությունը:
Իսկ ԱԻՆ-ից հայտնեցին, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տան նկուղից հայտնաբերվել և դուրս են բերվել 5 և 10 կգ-անոց 2 գազի բալոն, դրանք տեղափոխվել են անվտանգ տարածք, դեպքի վայրում աշխատում են սակրավորներ: Ի դեպ, ըստ ԱԻՆ-ի, դեպքի վայրում գտնվել է նաև անհայտ սարք: Թե ինչ է այն իրենից ներկայացնում, ով և ինչ նպատակով է դրանք տեղադրել մարզպետի տանը, առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, այսօր առավոտյան Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իր տանը հայտնաբերելով գազի բալոններ ու դրանց միացված սարքը ահազանգել էր Ոստիկանություն:
Այս պահին մարզպետի տան մոտ ոստիկանության և ԱԻՆ-ի համապատասխան խմբերը դեռ շարունակում են աշխատանքը: