Գառնու տաճարը հայ ազգի անձնագիրն է, որն այսօր վտանգված է


13:49 , 3 մարտ, 2014

Մշակույթի նախարարությունն ավելի ճիշտ կլինի անվանել մշակութասպան նախարարություն: Գառնու տաճարը հայ ազգի անձնագիրն է, որն այսօր վտանգված է:
Տիկի՛ն Պողոսյան, ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ինչ-որ անձինք ապօրինի կերպով`առանց համապատասխան փաստաթղթերի, փորձում են շինարարական աշխատանքներ իրականացնեն Գառնու արգելոց թանգարանի տարացքում: Հիշեցման կարգով ասեմ, որ նման վայրերում օրենքի պահանջների համապատասխան արգելվում է բոլոր տիպի շինարարական աշխատանքների իրականացումը: Ի՞նչն է ձեզ ստիպում դուրս գալ օրենքի շրջանակներից: Լինելով մշակույթի ներկայացուցիչ՝ արդյո՞ք գեղեցիկ եք համարում Գառնու տաճարի կողքին սրճարանի կառուցումը: