13:46 , 3 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը այնպիսի ռեզոնանս առաջացրեց, որ ստիպեց միջազգային հանրությանը և հատկապես աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներին ռեսուրսները կենտրոնացնել այդ ուղղությամբ: Դա իհարկե պատահական չէր. Արևելք-Արևմուտք դիմակայությունը, որն այս փուլում դրսևորվում է ինտեգրացիոն մրցավազքով, պայքարի սուր դրսևորում է ստացել Ուկրաինայում (իրադարձությունները տեղի են ունենում Ուկրաինայում` առաջին հերթին այդ երկրի աշխարհագրական դիրքից ելնելով):
Այս պահին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծման մի քանի տարբերակներ նշմարվում են, սակայն այս թեմայի շրջանակներում փորձենք անվտանգության տեսանկյունից, դիտարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային պրոցեսների վրա:
Այս իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի վրա անխուսափելի է: Այս պահին առավել կարևոր է այն դիտարկել երկու տեսանկյունից` սահմանագծին էսկալացիոն զարգացումների սպառնալիքի ու Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների:
Վերջին օրերին, հատկապես փորձագիտական դաշտում քննարկվում է Հայաստանի` Ուկրաինայի նոր իշխանությունների հետ փոխհարաբերման հարցը: Փորձագետների մի մասը պնդում է, որ Հայաստանը չի կարող դիմակայել ՌԴ-ի ճնշումներին և ստիպված է լինելու, Ուկրաինայի հարցում, Արևմուտքի կենսական շահերին հակասող դիրքորոշում արտահայտել:
Նման իրավիճակներում, հատկապես Հայաստանի պես փոքր երկրների համար, գրեթե փակուղային թվացող խնդիրներ են ստեղծվում, սակայն 2008 թվականի օգոստոսին` Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանը կարողացավ այնպիսի լուծումներ գտնել, ինչի արդյունքում ոչ ՌԴ-ի, որ Արևմուտքի և ոչ էլ հարևան Վրաստանի հետ հարաբերությունները ճգնաժամի չհանգեցրեցին (չնայած ճգնաժամն անխուսափելի էր թվում):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ