13:28 , 3 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ինկերի մոտ լայնորեն տարածված էր մարդկային զոհաբերությունը: Ամենից հաճախ ինկերը զոհաբերել են պատերազմների ժամանակ գերի ընկած պատանդների, հայտնում է bigpicture.ru-ն:
Սակայն աստվածներին զոհաբերվում էին միայն հատուկ ընտրվածները, գեղեցիկ երեխաներ՝ առանց ֆիզիկական թերությունների ու չհասած սեռական հասունացման: Ընդ որում՝ երեխաներին խեղդել են, նրանց գանգերը փշրել մահակներով, ողջ-ողջ թաղել են:
Սենսացիոն գտածոն մի քանի տարի առաջ թույլ էր տվել պատասխանել բազմաթիվ հարցերի՝ կապված ինկերի զոհաբերությունների հետ:
Անդերի գագաթին հայտնաբերվել էին 3 հրաշալի պահպանված ու մումիայի վերածված մանկական մարմիններ: Այդ երեխաներին զոհաբերել էն ավելի քան 500 տարի առաջ:
1. Երեք երեխաների մումիաները հայտնաբերվել էին Լյուլյաիլյայկո հրաբխի գագաթին, որը գտնվում է Արգենտինայի ու Չիլիի սահմանագծին: Հրաբխի գագաթը գտնվում է 6 739 մ բարձրության վրա, իսկ ջերմաստիճանը բավական ցածր է, այդ իսկ պատճառով մումիաները հրաշալի են պահպանվել: Հրաբուխը, որտեղ հայտնաբերվել են մարմինները:
2. 15-ամյա աղջկա մումիան: Գիտնականները համոզված են, որ աղջիկը խեղդվել է: 3 երեխաների մարմինները հրաշալի պահպանվել են: 
3. 6-ամյա աղջկա մումիան, որը հայտնավբերվել է հրաբխի գագաթին: Նրա մարմնին կան կայծակի հետքեր, այնպես որ նա, ամենայն հավանականությամբ, մահացել է դրա հարվածից:
4. Բոլոր մումիաները, ներառյալ 7-ամյա տղայինը, պահվում են Արգենտինայի հնագիտության թանգարանում: 
5. 6-ամյա երեխայի գլխուղեղի ռենտգենը ցույց է տվել, որ այն կայծակ է հարվածել:
6. 15-ամյա աղջկա գլխուղեղի ռենտգենը:
7. 5-ամյա տղայի ռենտգենը ցույց է տալիս, որ գլխուղեղն իդեալական վիճակում է: 
8. Գիտնականները եզրակացրել են, որ երեխաներին, մասնավորապես 15-ամյա աղջկան, պարբերաբար տվել են թմրանյութեր ու ալկոհոլ, որ նրանք հնազանդ լինեն:
9. 15-ամյա աղջկան ավելի շատ թմրանյութ են տվել կյանքի վերջին տարում:
10. Գիտնականները մահացած աղջկա բերանում կոկայի տերևներ են գտել, ինչը նրանց հուշում է, որ աղջիկը դրանք ծամել է մահը հանգիստ ընդունելու համար: 