Վ. Բոստանջյան. Դոլարի արժևորում սպասելի է նաև Հայաստանում, բայց ցնցումներ սպասելի չեն


13:22 , 3 մարտ, 2014

Վ. Բոստանջյան. Դոլարի արժևորում սպասելի է նաև Հայաստանում, բայց ցնցումներ սպասելի չենPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայում և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին մոսկովյան բորսաները երկուշաբթի օրը դիմավորել են ռուբլու կտրուկ արժեզրկմամբ: Փորձագետները դժվարանում են ասել, թե որքան ժամանակ նման խառը իրավիճակ կպահպանվի արտարժութային շուկայում և ինչ ազդեցություն այն կունենա այլ շուկաների վրա: Panorama.am-ի զրույցում ԲՀԿ-ական տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասաց, որ դոլարի արժևորում սպասելի է նաև Հայաստանում, ինչը մի շարք հանգամանքներով է պայմանավորված:

«Հայաստանում նման իրավիճակների համար մեծ հիմքեր չկան, բայց որոշակի փոփոխություններ կլինեն: Ի վերջո շատ չէ, բայց Ռուսաստանից ու նաև Ուկրաինայից Հայաստան եկող տրանսֆերտների վրա իր ազդեցությունը այդ կուրսի տատանումները կունենան»,- նշեց Վ. Բոստանջյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ