
ASEKOSE.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վերջին ժամերին ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետևում էր «Օսկար 2014» մրցանակաբաշխությանը: «Օսկար»-ի 86-րդ կինոմրցանակաբաշխությանը, պարզվում է, հայերը ևս իրենց յուրօրինակ «մասնակացությունն» են ունեցել: Մրցանակաբաշխության ընթացքում՝ ուղիղ եթերում, դահլիճում համաշխարհային մեծության աստղերը Լոս Անջելեսում գործող հայկական «Big Mamas & Papas Pizza» պիցցերիայի արտադրանքն են համտեսել:

