12:44 , 3 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ Ազգային վիճակագրական ծառայությունը սպառողական շուկայում 1.2 % գնանկում է արձանագրել: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.3%-ով:
ԱՎԾ հրապարակման համաձայն՝ փետրվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ 1.6 % գնաճ է գրանցվել, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 4.6 %:
Այս տարվա փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.2 % գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի`8.2 %, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 7.7 % գնանկումը:
Սրան զուգահեռ որոշ ապրանքատեսակների գներն աճել են: Ոգելից խմիչքի և ծխախոտի գները նույն ժամանակահատվածում աճել են 1.8 % տոկոսով: Սա մեծապես պայմանավորվել է հայրենական արտադրության ծխախոտի 2.0 % գնաճով:
Փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է նաև սուրճի, թեյի, կակաոյի 0.1 %, կաթնամթերքի՝ 1.0 % գնաճ: