12:26 , 3 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) և Կապան-Մեղրի ավտոճանապարհին`Մեղրիի լեռնանցքում մարտի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, բուք է: Ինչպես տեղեկացանք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, լեռնանցքներում կատարվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: