12:40 , 3 մարտ, 2014
ՀՀԿ կրեատիվշիկները խորը ստեղծագործական կրիզիսի մեջ են (եթե նրանք, իհարկե, գոյություն ունեն):
Նկատե՞լ եք, արդյոք, որ ՀՀԿ գրասենյակի կամ խորհրդի անդամի ցանկացած տարածած հաղորդագրություն կազմված է նույն պլանով: Տարբերվում են միայն տարածողների անունները, և այն էլ ոչ միշտ:
Եվ այսպես, ՀՀԿ հաղորդագրության շաբլոնային պլան.
1. Կարճ ներկայացնել բովանդակությունը, թե ում ասածի, արածի կամ ինչ երևույթի ի պատասխան է տարածվում սույն հաղորդագրությունը:
2. Մի քանի վիրավորական խոսքերով պիտակավորել օպոնենտին (ցանկալի է օգտագործել մտացածին դրվագներ անցյալից):
3. Ներկայացնել օպոնենտի գործողությունների իրական դրդապատճառները (ըստ հաղորդագրության տարածողի):
4. Խորհուրդ տալ, թե ապագայում ինչպես պետք է վարվի օպոնենտը, որ ավելի լավ լինի թե՛ իր, թե՛ բոլորի համար:
5. Պատկերավոր նկարագրել, թե ինչ կլինի, եթե օպոնենտի կողմից չկատարվի սույն պլանի 4-րդ կետը: (Այստեղ նույնպես ցանկալի է մի քանի վիրավորական արտահայտություն օգտագործել օպոնենտի հասցեին):
6. Գովք ՀՀԿ-ի հասցեին: Ինչ լավն ենք մենք և ինչքան լավ բաներ ենք անում և արել ժողովրդի համար՝ չնայած, որ ժողովրդի 80%-ը դեմ է այդ ամենին: Ամբողջ պատասխանատվությունը մեր ուսերին է և այլն: (Այս կետը լրացնելուց օգտվել արխիվում պահվող շաբլոններից կամ դիմել Գալուստ Գրիգորիչին):
7. Հաղորդագրությանը կցել անդուր դեմքով նկար, որ ֆոնին երևան Հայաստանի և ՀՀԿ-ի դրոշները:
8. Ձեր գրառումը տեղ գտավ Blognews.am կայքում:
Հ.Գ. մի արեք տենց բան )))