Եթե Հայաստանի ընտրանին չհայտնվի Եվրո-2016-ում, պետք է հավաքեմ ճամպրուկներս. Բեռնար Շալանդ


12:08 , 3 մարտ, 2014

Բեռնար Շալանդ. Եթե Հայաստանի ընտրանին չհայտնվի Եվրո-2016-ում, պետք է հավաքեմ ճամպրուկներսArmsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հարցազրույց է տվել շվեցարական «Lematin» թերթին, որում անդրադարձել է Հայաստանի ընտրանին գլխավորելու առաջարկն ընդունելու և դրա հետ կապված իր առաջիկա նպատակների մասին:

-Պարոն Շալանդ, մեզ համար անակնկալ էր, որ Դուք նշանակվել եք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում…

- Ես առաջինն եմ զարմացել (ծիծաղում է): Ամեն ինչ վերջին օրերին կատարվեց: Սա նոր մարտահրավեր է ինձ համար:

-Ինչպե՞ս պատահեց, որ հայկական կողմը կապ հաստատեց Ձեզ հետ։

-Ինձ հետ կապվել են փետրվարի 23-ին, կիրակի օրը, երբ ես Փարիզում էի գտնվում: Ես որոշեցի չորեքշաբթի օրը Ժամանել Երևան, որպեսզի ներկայացնեմ ինձ, բայց ինչպես պարզվեց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն իմ մասին ամեն ինչ արդեն գիտեր: Նրանք խոսել էին Արթուր Պետրոսյանի հետ, ում ես մարզել եմ, երբ նա խաղում էր Ցյուրիխի կազմում:

Ես նրանցից մտածելու համար ժամանակ խնդրեցի: Հինգշաբթի օրը վերադարձա Շվեյցարիա, որպեսզի առաջարկը քննարկեմ կնոջս հետ, իսկ ուրբաթ առավոտյան հայտնեցի, որ համաձայն եմ: Կիրակի օրը մեկնում եմ Երևան, իսկ երկուշաբթի արդեն պայմանագիր կստորագրեմ:

- Աշխատանքային համաձայնագիրն ի՞նչ պայմաններով է կնքվելու։

-(Ծիծաղում է): Դա ռիսկային համաձայնագիր է: Այն գործելու է Եվրո-2016-ի ընթացքում, իսկ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի հայտնվելու դեպքում, որը ՀՖՖ-ի նախագահի հիմնական նպատակն է, պայմանագիրս կերկարաձգվի: Իսկ, ահա, այդ խնդիրը չկատարելու դեպքում, պիտի հավաքեմ ճամպրուկներս, ընդ որում՝ առանց փոխհատուցում ստանալու: Բայց ինձ համար միևնույն է: Սա նոր մարտահրավեր է, որը ես մտադիր եմ ընդունել:

-Սակայն հաջորդ փուլ անցնելը բարդ կլինի, քան որ հայերը հայտնվել են Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հետ միևնույն խմբում…

- Այո, հեշտ չի լինելու: Իմ ապագա թիմը Շվեցարիայի հավաքականի մակարդակին դեռ չի հասել, բայց այն արագ առաջադիմող ընտրանի է, որը նախորդ երկու ընտրական փուլերում շատ հեռուն է գնացել: Բացի այդ, թիմում կան բարձրակագ խաղացողներ, սկսած Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանից:

-2013 թվականի գարնանից հետո, երբ հեռացաք ակուբից, ինչո՞վ էիք զբաղված։

-Կնոջս հետ վերադարձա Լա Շո դյու Միլյո, որտեղ ապրում էի երեխաներիս և թոռներիս հետ, ամեն ինչ լավ էր: Բայց, միաժամանակ, մտածում էի, որ եթե վերադառնամ աշխատանքի, ապա միայն ազգային հավաքական գլխավորելու համար: Այդպիսի հնարավորություն ընդձեռվեց և ես օգտվեցի դրանից: Այս նախագիծը շատ հետաքրքրաշարժ է ինձ համար: Իմ որոշման վրա ազդել է նաև Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի ուսումնական հայեցակարգի վրա աշխատելու հնարավորությունը:

- Ձեր կնոջ հե՞տ եք մեկնելու Հայասատան:

-Այո, այդպես եմ նախատեսել: Բայց հաճախ եմ վերադառնալու Շվեյցարիա: Հավաքականներիի խաղերում մեծ ընդմիջումներ են լինում: Իմ մարզչական աշխատանքը սկսելու է հենց Շվեյցարիայում, որտեղ Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին մրցելու է Ալժիրի ընտրանու հետ, որից հետո հունիսի 6-ին խաղալու ենք Գերմանիայի հավաքականի դեմ: Մինչ առաջին խաղը նախատեսում ենք Շվեյցարիայում ուսումնամարզական հավաք անցկացնել: