12:40 , 3 մարտ, 2014Ցանկացած մարդ հավանաբար անցել է կյանքի այնպիսի փուլով, երբ մենությունն իր անբաժան ուղեկիցն է եղել: Մենությունը տարօրինակ զգացողություն է: Երբեմն քեզ միայնակ ես զգում կյանքիդ ամենաերջանիկ պահերին, իսկ երբեմն էլ չես գտնում այնպիսի մեկին, ում հետ կարող ես կիսել վիշտդ: Լինում են և այնպիսի պահեր, երբ ինքդ ես հոգնում բոլորից ու ձգտում ես գոնե մի ակնթարթ միայնակ մնալ ինքդ քեզ հետ: Այս լուսանկարները դիտելիս լսում ես միայնակ քամու սուլոցը: Դրանք քեզ տեղափոխում են մի այլ աշխարհ՝ ստեղծված հատուկ քեզ համար: Մենությունը սկսում է ոչ թե վանող, այլ գրավիչ թվալ: Այն լի է խորհրդավոր գաղտնիքներով: Բացահայտենք դրանք այս սքանչելի լուսանկարների օգնությամբ:

Լուսանկարը՝ Rebekka Guðleifsdóttir

Լուսանկարը՝ A galaxy far, far away…

Լուսանկարը՝ Thorbjørn Riise Haagensen