11:53 , 3 մարտ, 2014
Ղրիմը պատմականորեն Ռուսաստանինն է, այն նվաճվել է բազմակի կռիվներով, ռուս զինվորների արյան գնով: Այն ռուսական տարածք է և Խրուշչովի թեթև ձեռքով նվիրվեց իր հայրենակիցներին` ուկրաինացիներին: Հիմա Ռուսաստանը, Ղրիմի ռուսները պայքարում են իրենց իրավունքների, իրենց անկախության համար…Ռուսաստանը, բնականաբար, ողջունում և հրճվանքով ընդունում է Ղրիմի այդ որոշումը: Եվ դա բնական է…Արդեն, բնականաբար, նրանք հիշում են պատմական արդարության վերականգնումը, պատմական տարածքները, ինքնորոշման իրավունքը՝ թքելով տարածքային ամբողջականության սկզբունքի, Արևմտյան երկրների կարծիքի վրա…
Հիմա ես հարց եմ տալիս մեր բարեկամներին` ռուսներին, նրանց իշխանություններին: Այդ դեպքում ինչո՞ւ չեք ճանաչում հայկական պատմական Արցախի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը...Չէ որ դա նույնպես պատմականորեն մերն է` հայերինս…
Դուք ձեր տղամարդկային խոսքը չասելով, ձեզ նվիրված, շատ քիչ մնացած բարեկամներին անշահախնդիր չօգնելով, նրանց նվիրվածությունը չգնահատելով, հասաք ձեր տարածքները, ձեր ուժը, ձեր հզորությունը կորցնելու իրական վտանգի առաջ…
Եթե Ռուսաստանը հիմա էլ չսթափվի, ապա հետո շատ ուշ կլինի…Գուցե ժամանակն է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, վերջնականապես ասի իր տղամարդկային խոսքը՝ ի պաշտպանություն Հայաստանի: Այլապես նա կկորցնի նաև եղածը, կկորցնի հատուկենտ մնացած բարեկամներին, վերջնականապես կկորցնի հավատը իրենց հանդեպ:
Եթե արդեն չի կորցրել կամ կորցնելու ընթացքի մեջ չէ…