Ձորաղբյուր գյուղում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիներ


11:18 , 3 մարտ, 2014

Ձորաղբյուր գյուղում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիներPanorama.am-ը գրում է.

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել է բրուցելյոզով հիվանդ 38 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Panorama.am-ին Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը հայտնեց, որ հիվանդ կենդանիներին հայտնաբերել են պլանային ստուգումների ժամանակ:

Այս պահին, ըստ նրա, կատարվում է սանիտարական սպանդ. որոշ անասուններ մորթվել են, որոշներն էլ պետք է մորթվեն։ Ա.Սուքիասյանը նշեց նաև, որ ստուգումներն ընթացքի մեջ են: 

Հիշեցնենք, որ բրուցելաների կայունությունը ցածր է ֆիզիկական և քիմիական գործոնների նկատմամբ: Այսպես, 60 աստիճանի պայմաններում ոչնչանում են 30 րոպեում, 70 աստիճանում՝ 5-10 րոպեում, իսկ 90-100 աստիճանում՝ անմիջապես: Պանրի, յուղի, աղացած կաշվի մեջ մանրէները պահպանվում են 67 օր, աղացած մսի մեջ՝ մինչև 3 ամիս, սառեցրած մսի մեջ և բրդի վրա՝ մինչև 5 ամիս: Հողում, ջրում, գոմաղբում, կոշտ կերերի մեջ հարուցիչը կարող է իր կենսունակությունը պահպանել մինչև 4 ամիս, սակայն արևի ուղիղ ճառագայթները մանրէասպան են 3-4 ժամվա ընթացքում: Հարուցիչի մանրէները կրեոլինի, ֆենոլի, ֆորմալդեհիդի 1%-անոց լուծույթների ազդեցությունից ոչնչանում են 1 ժամում, իսկ 5%-անոց թարմ հանգած կրի լուծույթից՝ 2 ժամում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ