Ես չեմ գործում ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար. Նարե Գևորգյան


11:04 , 3 մարտ, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Ես չեմ գործում ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար. Նարե Գևորգյան

«Հայսուպերսթար-2» նախագծի ֆինալիստ, երգչուհի Նարե Գևորգյանը, ով նաև մասնակցել է «Ոսկե քնար» մրցույթին և արժանացել «Տարվա հայտնություն»  մրցանակին, մինչ օրս ընդամենը մեկ տեսահոլովակ ունի և էկրաններին էլ հաճախ չի երևում: Life.panorama.am-ը զրուցել է Նարե Գևորգյանի հետ` պարզելու` ինչ տվեց երգչուհուն «Հայսուպերսթարը», որքանով են մրցույթները գործնականում նպաստում երգարվեստում առաջ գնալու համար, ինչով է այժմ զբաղված երգչուհին եւ ինչի կարիք ունի նա:

-Արդեն  8 տարի է` շոուբիզնեսում եք, բայց դեռ մեկ տեսահոլովակ ունեք. քիչ չէ՞

-Գուցե ուշ-ուշ եմ երևում էկրաններին, պատճառն այն է, որ չունեմ պրոդյուսեր, որը կզբաղվի իմ գործունեությամբ: Այդ պատճառով ամեն ինչ ստացվում է դանդաղ, գործելն ավելի դժվար է:

-2006թ. «Հայսուպերսթարի» ֆինալիստ եք, ի՞նչ տվեց ձեզ այդ նախագիծը:

-Բազմիցս նշել եմ, թե որքան այն կարող է փոխել ցանկացած սկսնակ երգչի կյանքը: Իմ կյանքն էլ այն լիովին փոխեց, տվեց պրոֆեսիոնալների հետ աշխատելու հնարավորություն և, իհարկե, բեմական փորձ:

-«Հայսուպերսթար»-ից որոշ մասնակիցներ, ովքեր ձեր չափ առաջ չգնացին նախագծում, հիմա հայտնի աստղեր են, իսկ դուք, որ ֆինալիստ էիք, հիմա այդչափ հայտնիություն չեք վայելում. ինչու՞:

-Արդեն նշեցի, որ նախ և առաջ խնդիրը պրոդյուսեր չունենալու մեջ է և, իհարկե, ամենակարևորը` երգացանկի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ