10:50 , 3 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի բաժնետոմսերի շուկան բացվել են խոշոր անկմամբ: ՌՏՍ և ՄՄԲՎ ինդեքսները նվազել են համախատասխանաբար 4.8 և 5 տոկոսով, ինչը կապված է Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Զգալիորեն էժանացել են ռուսական խոշոր ընկերությունների բաժնետմոսերը՝ ՎՏԲ՝ 9.5%-ով, Գազպրոմ՝ 6.4%, Գազպրոմ նեֆտ՝ 5.3%, Լուկոյլ՝ 4.7%, Նորնիկել՝ 3.5%, Ռոսնեֆտ՝ 4.1%, Ռոստելեկոմ՝ 9%: