Ռուսաստանին պետք է ուժեղ և կայուն Ուկրաինա


10:35 , 3 մարտ, 2014

Ֆեյսբուքում ինձ գրում են մեր ամենամոտ հարևանի՝ Ուկրաինայի իրավիճակի մասին: Գրում են տարբեր բաներ. ինքներդ կարող եք գնահատել: Իմ դիրքորոշումն այսպիսին է` Ռուսաստանը պատրաստ է մեր եղբայր Ուկրաինայի հետ զարգացնել բազմակողմանի, հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Փոխշահավետ և արդյունավետ: Ուկրաինան մեզ համար մարդկանց խումբ չէ, ովքեր խախտելով Սահմանադրությունը և իրենց երկրի մյուս օրենքները, արյուն թափելով Մայդանում, գրավել են իշխանությունը: Դա մի ամբողջ երկիր է, շատ տարբեր մարդիկ` ուկրաինացիներ, ռուսներ, թաթարներ, հրեաներ...այլ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր հաշտ ու համերաշխ ապրում են միմյանց հետ:

Այո, նախագահ Յանուկովիչի հեղինակությունը գրեթե ոչնչացված է, բայց դա չի հերքում այն փաստը, որ ըստ Ուկրաինայի Սահմանադրության, նա է երկրի ղեկավարը: Եթե նա մեղավոր է Ուկրաինայի առջև, իմփիչմենթի գործընթաց իրականացրեք՝ ըստ Ուկրաինայի Սահմանադրության (էջ 111), և դատեք նրան: Մնացած բոլոր գործողությունները ինքնահոս են: Դա նշանակում է, որ այս ամենը կավարտվի նոր հեղաշրջումով, նոր արյունով: 

Ռուսաստանին հարկավոր է ուժեղ և կայուն Ուկրաինա, կանխատեսելի և ստաբիլ տնտեսական գործընկեր, այլ ոչ թե աղքատ բարեկամ, ով կանգնած է պարզած ձեռքով: Այս ամենի մասին երեկ ասվել է Ուկրաինայի ղեկավարներին: