10:03 , 3 մարտ, 2014
Armsport.am-ը գրում է.
Այսօր՝ մարտի 3-ի առավոտյան, Երեւան է ժամանել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Armsport.am-ին հայտնի դարձավ, որ շվեյցարացի մասնագետն այսօր կներկայացվի Հայաստանի հավաքականին, որը վաղը մեկնելու է Կրասնոդար:
Նշենք, որ 62-ամյա մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մտնելու մարտի 6-ին:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր հանգրվանելու է ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելու մարտի 5-ին Ռուսաստանի հետ կայանալիք ընկերական խաղին: Առաջիկա մրցավեճին հավաքականին նախապատրաստելու է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը, ով 23 ֆուտբոլիստների է հրավիրել այս մրցավեճին:
Հավաքականի լեգեոներներից շատերն արդեն Երեւանում են, իսկ այսօր Հայաստան են ժամանելու նաև Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը, Արթուր Սարկիսովը եւ Ռոման Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումը բաց է թողնելու հայկական ընտրանու և չեխական «Պրիբրամի» խաղացող Լեւոն Հայրապետյանը: