Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունի. Ռոման Բերեզովսկի


09:47 , 3 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին իր կարծիքն հայտնել թիմի ներկայիս վիճակի մասին:

«Հայաստանի հավաքականը հսկայան ներուժ ունի: Միաժամանակ ֆուտբոլիստների ընտրությունը սահմանափակ է, քանի որ եթե առաջատարներից մեկը դուրս է մնում, խնդիրներ ենք ունենում: Սակայն եթե բոլորն առողջ են, մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի: Հիշեք, թե ինչպես մենք 4:0 հաշվով ջախջախեցինք Դանիայի հավաքականին:

Մեր թիմում խաղում են բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ: Ինչ խոսք, Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Կարճ ժամանակահատվածում նա մեծ առաջընթաց է գրանցել, մեզ իր հետևից է տանում: Պետք չէ մոռանալ նաև Յուրա Մովսիսյանի մասին: Խաղադաշտում Յուրան մեծ վտանգ է ներկայացնում մրցակցի համար»,- Բերեզովսկիի խոսքերը մեջբերում է Soccer-ը: