Գլխարկի այս տեսակը տասնամյակներ շարունակ կրել են ճանաչված ֆեշենիստուհիներ: Անկասկած, այն չի կորցնում իր արդիականությունը, և ես կարող եմ անվանել նրան ժամանակից անկախ աքսեսուար կամ հավերժ դասական աքսեսուար, իսկ այդ տիտղոսով պարծենալ կարող են ոչ բոլոր աքսեսուարները:
Վերջերս իմ ուշադրությունը չափազանց գրաված այս իրը սիրում եմ սև և բեժ գույների և դրապե կտորից, ոչ թե գործված, խայտաբղետ:
Ի դեպ, ասեմ, որ ֆրանսուհի ասելիս պատկերացնում եմ աղջիկ, որը կրում է ԲԵՐԵՏ և զանգականաման լայն շրջազգեստ, նստած սրճարանում սուրճ խմելիս և կրուասան ուտելիս: Սիրո՞ւմ եք արդյոք բերետներ, կրո՞ւմ եք: Գրեք մեկնաբանություններում:
Դիտենք նկարների ընտրանին պոդիումում և սթրիթում:






























