15:01 , 4 հուլիս, 2012Գոռ Վարդանյան` ուժեղ կառատեիստ, չեմպիոն, սիրված-դերասան, նախկին նախագահական թիկնապահ, Չակ Նորիսի հայաստանյան ներկայացուցիչ, որոշ տվյալների համաձայն` նույն ինքը կինոների մեջի Գոռը, նույն ինքը Չակ Նորիսի ահն ու սարսափը, կամ են կարատեիստ տղեն, կամ նույն ինքը Բրյուս Լիի հայկական մարմնավորւոմը, կամ թաքնված վագրը, կամաց մոտեցող վիշապը (ԱրմՔոմեդու տվյալներով):
Լայն մասսաներին հայտնի է դարձել 2000-ականների սկզբին, երբ հայրենական կինոյում տիրող կատարյալ վակուումի պայմաններում բացը լրացրել է 1980-ականների ամերիկյան Ճ կարգի մարտաֆիլմերը կապկող կինոնկարներով: Էս հայերը այդ բայևիկները շատ սիրեցան, Գոռի գործերը սկսեցին լավ գնալ, դարձավ ինքը շատ սիրելի, հետո մեկնեց ԱՄՆ: Սակայն այդ մեկնումով նրա ակտիվությունը չպակասեց, նույնիսկ հակառակը` այնտեղ Գոռը սկսեցսերիալներ նկարահանել!!!! Մինչև վերջերս հայեցի հեռուստացույցի ամենահայտնի դերասանն էր: Ամենահայտնիի դափնին, սակայն, իր ձեռքից պոռնոխարդախանքով խլեց Անժելա Սարգսյանը:
Գոռի փեյջը Սֆաթդավթարում հայտնում է իր միլիոնավոր երկրպագուներին, որ նա ծնվել է 1972 թվականին, իսկ կառատե սկսել է պարապել 1984 թվականից (շատ խորհրդանշական է, եթե հիշենք Օռուելի էն հայտնի գործը, էն որ "Animal Farm"-ը չի` մյուսը): Անկախության տարիներին բացվեցին դռները ու մեր հերոսը սկսեց մասնակցել տարբեր առաջնություններին: Նույն տարիներին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահը, հետո հակաահաբեկչական խմբի ղեկավար, ապա, արդեն Քոչարյանի ժամանակ 10 տարի եղել Ազգային անվտանգությունում:
Պետության հետ աշխատելու հետ միաժամանակ աշխատացրել ա Հայոց ֆուլ-կոնտակտ կառատեի ֆեդերացիան, իսկ 1998-ին, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, սև գոտի է ստացել ՉԱԿ ՆՈՐԻՍԻՑ!!! Զարմանալի է, թե ինչպես այդ երկու հսկաները մինչև հիմա չեն որոշել ստրկացնել ամոբղջ աշխարհը: Երևի մարդկային ռասսան իրանց համար շատ ճղճիմ ա ստրուկ լինելու համար:
Գոռը հորինել ա կարատեն, հետո նվիրել ա ճապոնացիներին կարատեի նոր ուղղություն, կոչվում դոկանդո: Ու էդ դոկանդոյի ֆեդերացիայի նախագահն ա: Իսկ ֆեդերացիայի անդամների մեջ կարելի ա գտնել ոչ միայն էդ կարատեյով գոնե մի երկու պրիյոմ անող մարդկանց, այլև բոլոր նրանց, ում բախտ է վիճակվել մասնակցել Գոռի դարակազմիկ կինոնկարների ստեղծմանը, օրինակ Ռաֆայել Քոթանջյանը, Միքայել Դովլաթյանը և Ռուբեն Գևորգյանցը: Զարմանալի չէ` Գոռի հետ կինո նկարելը դա բնավ վուվուզել փչել չէ:
Գոռի ու կինոյի պատմական հանդիպումը տեղի է ունեցել դեռ 1995-ին: Բայց միայն 1999-ին Հայաստանը ստացավ իր Ժանկլոդվանդամին, Առնոլդին, Սիլվեստռին, Բռուսլինին ու Չակնորիսին մեկի մեջ` Գոռը նկարահանվեց "Խավարման օրը" ռազմահայրենասիրական, դարակազմիկ, շրջադարձային մարտաֆիլմում, մերկացնելով հասարակության ամենափիս շերտերի ամենափիս խասյաթները (գողություն, կոռուպցիա և այլ քըխ բաներ) և պայքարեց դրանց դեմ միակ հնարավաոր ձևով` սենց շատ ջղային հայացքով ու վանդամ-սթայլ շրջադարձ ոտահարվածով: Ու ստացվեց: Դրա համար 2000-ին լույս տեսավ արդեն շատ ավելի խորը քաղաքական ենթատեքստ ունեցող "Ընտրությունը", երկու տարի անց` "Չգրված օրենքը", հետո հայ-ռուսական "Լոտուսի եսիմինչը" և վերջապես Գոռի կյանքի կարևորագույն ֆիլմը` Ղարաբաղյան ազատամարտի մասին պամտող "Ճակատագիրը" ռազմապատմահայրենասիրական կինոկտավը (որոշ տվյալների համաձայն կտավի գինը 3,8 միլիոն ամերիկյան տուգրիկ է), որը, մասնավորապես, փրկեց Գոռի ներկայությունից Սերժ Սարգսյանը կաբինետը: Բանն այն է, որ այդ ֆիլմի նկարահանումների խաթըր Գոռը հրաժեշտ տվեց նախագահական աշխատանքները և վերջապես կենտրոնացավ "Վրիժառու" սերիալի նկարահանումների վրա:
Գոռը կինոներում քիչ ա խոսում որ չմոռանա տեքստը ու բացարձակապես չի օգտվում միմիկայից` դեմքի մկանները փոխարեն նրա էմոցիաները արտահայտվում են կառատեյով` հարցրեք իր թշնամիներին: Հաճախ, դաժանաբար ծեծելուց առաջ Գոռը նաև ապտակում է զոհին իր շլացուցիչ հայացքով: Գոռը սեփական դերասանության մասին. "Եթե այդքան սարսափելի վատ լիներ, չէինք շարունակի: Ես հանգիստ եմ՝ ժողովուրդն իր դրական գնահատականը տալիս է:" Ըհը, ինչպես միշտ մեղավորը ժողովուրդն ա:
Գոռ Վարդանյանի կինոներում գլխավոր հերոսի (չասենք հերոսների, որովհետև ըստ էության, ինքը բոլոր ֆիլմերում լրիվ նույնն ա) անունը Գոռ ա: Որոշ միամիտ մարդիկ կմտածեն, թե դա արվում է նրա համար, որ նկարահանման հրապարակում մեծանուն կառատեիստը հասկանա, որ իրա հետ են խոսում, բայց ինքը ունի շատ ավելի տրամաբանական բացատրություն այդ երևույթի, ծիտատ. "Ես անում եմ աշխատանք, եւ մեր նպատակն է ֆիլմի միջոցով կերտել մի կերպար՝ Գոռ Վարդանյան կերպարը, որը պայքարում է արդարության համար, մարտնչող մարտիկ է ու որը կդառնա սիմվոլ, որովհետեւ ֆիլմը մի երեւույթ է, որը նստում է մարդկանց գիտակցության մեջ: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել ու պահպանել այդ սիմվոլը:"
2009 թվականին Գոռ Վարդանյանը նշանակվեց քաղաքապետ Գագիկ Բելգարյանի խորհրդական մշակույթի, կրթության, սպորտի գծով։ Սույն նշանակումն արվել է` հաշվի առնելով Գոռ Վարդանյանի բարձր ինտելեկտուալ հնարավորությունները (!!!)։ Ահավասիկ ԱրմՔոմեդու պատկերավոր մեկնաբանություններն այդ առիթով: Այդուհանդերձ, հայ հասարակությունը զրկվեց Գոռի նման հանճարի խորհուրդներից, քանի որ վրա հասավ Դոմինգոն դավաճանության զոհ դարձած քաղաքապետի հետ իր պաշտոնը լքեց նաև Գոռը (նշենք, որ երևանցիների բախտը բերեց, որ Գոռը չորոշեց վրեժխնդիր լինել` հիմա Երևանի տեղը ջրափոս էր լինելու):
Հետաքննության արդյունքում պեղել են ԱրմՔոմեդու անվախ տղաները
Գոռը չի սիրում ուշադրություն դարձնել չկայացած մարդկանց, հարբեցող մարդկանց ու նման կատեգորիաների քննադատություններին (հղում), ինչը, անշուշտ, արվում է միայն այդ մարդկանց առողջությանը չվնասելու համար: Փոխարենը Գոռին դզում այսպիսի հիմնավոր և հավասարակշռված կարծիքները (ուշադրություն, տրանսլիտ-alert!!!).
Այ սա ամենալավն ա.

Հայացք + պրիյոմ = փրկվելու շանս չկա

Գոռի ոտքը կհասնի բոլոր չար մարդկանց
...բայց Գոռի ոտից ուժեղ բան բնության մեջ դեռ չի եղել

Գոռի վիզիտկան իր ռուս երկրպագուների համար
![]()
Իսկ դու աղաչե՞լ ես Գոռին, որպեսզի ինքը հայացքով չչորացնի քո ուղեղը?!

Սա իսկական արյուն չի, քանզի աստվածային էակները արյուն չունեն

Տիեզերքի պատմության մեջ երկու ամենազորեղ էակները որոշում են ինչպես պատժել մարդկությունը
