08:43 , 3 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համատեղ առաքելությունը կանցկացնի դիտորդական թռիչք Ռուսաստանի երկնքում՝ Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովին:
«Ընթացիկ տարվա մարտի 3-8-ը Բաց երկնքի պայմանագրի շրջանակներում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ առաքելությունը կիրականացնի դիտորդական թռիչք Ռուսաստանի Դաշնության տարածքի երկնքում՝ ամերիկյան ՕC-135B դիտորդական ինքնաթիռով»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Բաց երկնքի պայմանագիրը կնքվել է 1992-ին՝ Հելսինկիում: Ներկայումս դրա անդամ են 34 պետություններ: Ռուսաստանը վավերացրել է պայմանագիրը 2001-ի մայիսի 26-ին: