08:34 , 3 մարտ, 2014
Tert.am-ը գրում է.
Բրազիլիայում այսօր մեկնարկել է աշխարհի ամենախոշոր և ամենահայտնի կառնավալը: Ինչպես գրում է Daily Mail-ը՝ երկրով մեկ իրականացվող ուրախ և գունագեղ տոնակատարությունները արծարծում են տարբեր թեմաներ՝ մշակութայինից մինչև 2014-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու Բրազիլիայում:
Տարբեր կոստյումներով ու դիմակներով բրազիլացիներն անցնում են երկրի գրեթե բոլոր քաղաքների փողոցներով՝ ներկայացնելով ազգային սամբայի ռիթմն ու ոգին:
Մինչև մարտի 4-ը Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Ֆլորիանապոլիսում, Սալվադորում և այլ քաղաքերում անցկացվող կառնավալը ներկայացնում է Բրազիլիայի տարատեսակ մշակույթը: Այս իրադարձությունը աշխարհի տարբեր անկյուններից այստեղ է հրավիրում մոտ 1.6 մլն զբոսաշրջիկների:










Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ