08:26 , 3 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա՝ լրագրողներին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Մենք այժմ կենտրոնացած ենք գործողությունների քաղաքական, տնտեսական և դիվանագիտական տարբերակների վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ կան Ռուսաստանի հանդեպ մեկուսացման և հնարավոր պատժամիջոցների հասնելու լայն հնարավորություններ:
«Մեր նպատակն է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելը, ոչ թե ռազմական լարվածության ստեղծումը»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
«Չեմ կարծում, որ դա իրադրության լիցքաթափման արդյունավետ ուղի է»,- հավելել է նա: