Ուկրաինայում հայտարարված զորահավաքը ձևական բնույթ է կրում. ռուս փորձագետներ


08:18 , 3 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Կիևում հայտարարված  զորահավաքը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ վախեցնելու  Ուկրաինայի արևելյան շրջանների  բնակչությանն ու Ռուսաստանի ղեկավարությանը: Իրականում նման բան գրեթե անհնար է, քանի որ Ուկրաինայի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ որոշմանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը:

«Այսօր իրական զորահավաք շատ դժվար է կազմակերպել: Ուկրաինայի արևելյան և հարավային շրջաններում, հազիվ թե որևէ մեկը միանա զորակոչին: Սա ցուցադրական գործողություն է՝  ճնշելու, վախեցնելու գործընթաց՝ ինչպես  Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի բնակչության նկատմամբ, ովքեր դեմ են  ֆաշիզմին և Կիևի նոր կառավարությանը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը երկրի ողջ տարածքում համընդհանուր զորահավաք է հայտարարել: