Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաջող բանակցություններն անհնար են. Տիմոշենկո


08:10 , 3 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն չի հավատում Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների հաջողությանը, քանի որ, իր կարծիքով՝ Մոսկվան ձգտում է Ուկրաինայի «լիարժեք կապիտուլյացիայի»:

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն այսօր չեն կարող հաջող լինել»,- կարծում է Տիմոշենկոն, ում խոսքերը մեջբերվում են «Բատկիվշչինա» կուսակցության կայքում:

Կոալիցիայում Տիմոշենկոյի դաշնակից, ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Կիևի նոր իշխանությունները մտադիր են Մոսկվայի հետ բանակցությունների համար հանձնաժողով ձևավորել՝ փոխանցում է «Վզգլյադը»: