21:53 , 2 մարտ, 2014Մոսկվայում այսօր բազմամարդ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի մասնակիցները պահանջում էին ռուսական զորքերին Ուկրաինայից հետ կանչել: Ակտիվիստները գոչում էին «Ոչ պատերազմին», ոմանց ձեռքերում պաստառներ էին հակապատերազմական կարգախոսերով, երգում էին Ուկրաինայի հիմնը: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ ակցիայի 130 մասնակցի ձերբակալել են: