Խնդալու ա, ժողովուրդ, ազգի մեծ մասն ինքն իրեն համարում է Մաքիավելի…


05:47 , 2 մարտ, 2014

«Мания величия»–ն հայերիս մոտ դարձել է ազգային հիվանդություն։ Այլապես ինչպե՞ս բացատրել Պուտինին ֆեյսբուքյան պատին դրված ստատուսով խորհուրդ տալու մոդան։ Մարդիկ, ովքեր Մոսկվա քաղաքում կմոլորվեն գրում են «Լավ մտածի Պուտին, նոր քայլեր արա…» կամ մարդիկ, ովքեր տեղյակ չեն, որ ԱՄՆ–ում Լոսից բացի ուրիշ քաղաք կա գրում են «Օբամա, ուշադիր եղի էդ ուկրաինացիք վախկոտ են…»
Խնդալու ա ժողովուրդ, քաղաքականությունը մեզ մոտ իջեցված է վարսավիրանոցային քննարկումների մակարդակի, իսկ ազգի մեծ մասն ինքն իրեն համարում է Մաքիավելի… ի դեպ էդպիսինները հիմնականում գիտեն Մաքիավելին վրացի է ու Ծերեթելիի հորեղբոր տղան։