Մաքսային միություն չկա ու չի լինելու. բոլորս էլ ի վերջո ինտեգրվելու ենք եվրոպական կառուցակարգերին


03:03 , 2 մարտ, 2014

Էսօր շատ անկեղծ ուրախացել էի, որ Կոնգրեսին քննադատող շատ մարդիկ՝ այդ թվում իմ շատ ընկերներ, մասնակցում էին հանրահավաքին: Բայց հիմա, հաշվի առնելով էն գռեհիկ վայնասունը, որ բարձրացվելա 100 անգամ լսած տեսակետների վերաբերյալ, այլ բան կասեի: Կարծում եմ, որ "ոռ մտնելու" բառապաշարի կրողները շատ ավելի ազնիվ կգտնվեն, եթե չմասնակցեն ՀԱԿ-ի հանրահավաքներին ու 101-րդ անգամ "չհիասթափվեն ու չզայրանան", այլ Շանթի տղամարդկության գոնե մի տոկոսն ունենան... 
Իսկ էն մարդիկ, ովքեր համաձայն չեն հանրահավաքում հնչեցված մտքերի հետ, բայց կոռեկտությունից դուրս չեն գալիս, ինձ համար կրկնակի ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում: 
Շարունակում եմ պնդել՝ մաքսային միություն կոչվող ֆունկցիոնալ կառույց չկա ու չի լինելու: Ռուսներն էլ, մենք էլ, բելառուսներն ու ադրբեջանցիներն էլ ի վերջո ինտեգրվելու ենք եվրոպական տնտեսական կառուցակարգերին: Ի դեպ, հանրահավաքն ինձ համար մի բան էլ հստակեցրեց՝ ժողովրդի ճնշող մեծամասնության ֆնդխին չի՝ մաքսային միություն, պուծին, օբամա... Ժողովորդն ուրիշ օրակարգ ունի՝ ճորտատիրական կարգերը վերացնել, նորմալ ապրել: