06:07 , 2 մարտ, 2014
Times.am-ը գրում է.
Վրաստանի իշխանություններն այսօր արգելել են ջավախքյան հիմնախնդրով զբաղվող հայտնի փորձագետ Վահե Սարգսյանյ մուտքը երկրի տարածք։ Բավրա–Նինոծմինդա մաքսային անցակետում Վրաստանի պարեկային ոստիկանության ծառայողները նրան տեղեկացրել են, որ վրացական կողմի կարծիքով Վահե Սարգսյանը վտանգ է ներկայացնում այդ պետության քաղաքացիների համար։
Times.am-ի հետ զրույցում Վահե Սարգսյանը նշեց, որ Ջավախքում այսօր պետք է մասնակցեր ընկերոջ հարսանիքին։ «Անցակետում երկարատև ստուգումներից, տեսա և ձայնագրոյթյուններից հետո ինձ հանձնեցին անցակետի պատասխանատու Զազադեի ստորագրությամբ փաստաթուղթ, որտեղ խիստ ընդհանուր ձևակերպումներով նշված է Վրաստան իմ մուտք գործելու արգելքի պատճառները։ Այս պահին ստիպված եմ վերադառնալ Երևան»։
Նշենք, որ Վահե Սարգսյանը պատմական գիտությունների թեկնածու է և տարիներ շարունակ զբաղվել է բացառապես գիտական և վերլուծական գործունեությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ