00:57 , 2 մարտ, 20141in.am-ը գրում է.
Առնվազն 27 մարդու են մորթել չինական Կունմին քաղաքի երկաթուզային կայարանում, հաղորդում է Agence France-Presse-ը:
Դեպքը տեղի է ունեցել անհայտ զինված մարդկանց հարձակման հետևանքով: Հանցագործների հարձական պատճառները հայտնի չեն:
Նշվում է նաև, որ 109 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հարձակվողներից մի քանիսն էլ ոչնչացվել են ոստիկանների կողմից: