Օրվա աստղագուշակը


00:32 , 2 մարտ, 2014

Emedia.am-ը գրում է.

Խոյ

Այն, որ ավարտել եք հին գործերը, չի նշանակում, որ նոր բանի պետք է ձեռնամուխ լինեք: Հնարավոր է` սա հիանալի ժամանակ է ինչ-որ բան վերաիմաստավորելու, այլ կերպ գնահատելու, հույզերով ու ապրումներով կիսվելու համար: Աշխատանքը ավելի լավ առաջ կընթանա, եթե այն կիսեք ինչ-որ մեկի հետ: Իմաստ կա քննարկել ու խորհրդակցել, եթե առջևում լինելու է աշխատանքային բարդ շրջան: Ամեն ինչ մի կիսեք սևի ու սպիտակի: Դուք հավասարապես կարող եք օգուտ քաղել բոլոր հանգամանքներից էլ:

Ցուլ

Այսօր ըստ աստղերի խիստ ուժգնանալու է ձեր բնության ֆլեգմատիկ ուղղվածությունը: Դա չի վերաբերում նրանց, ովքեր տարված են նոր գաղափարով կամ նախագծով: Եվ հակառակը, կարող է դիտվել էներգետիկայի վերելք, խանդավառություն, բարձր արդյունավետություն: Լավ կլինի աշխատեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր մեկ գործ կատարելու մեջ են ներգրավված: Անսպասելի զարգացումների, բացահայտումների օր է: Անձնական կյանքում բավականին բարենպաստ ժամանակահատված է: կարևոր է հարմարվելը նոր հանգամանքներին:

Երկվորյակներ

Ընթացքն ուղիղ է, արագությունը աճում է ամեն պահ, ու դուք ներքաշվում եք նոր ու հետաքրքիր իրադարձությունների հորձանուտի մեջ: Հեռվից հնարավոր են նորություններ, որոնք կստիպեն անցում կատարել նոր իրողությունների: Անգամ եթե մի բանից շատ հոգնեք, մի շտապեք միանգամից արձագանքել դրա մասին: Վաղը ձեզ մոտ գործելն ավելի լավ կստացվի, քանի որ այսօր խնդիրները կարող են ոչ միանշանակ թվալ կամ ձեզ կարող են գցել մոլորության մեջ:

Խեցգետին

Էներգետիկայի անկում, շուրջ բոլորը զննելու անզուսպ ցանկություն կլինի: Հնարավոր են նաև տրամադրության անսպասելի փոփոխություններ, թարմացումներ, նոր իմաստի ու կողմնորոշիչների որոնում: Զգացմունքները կորոշեն իրերի ընթացքը ու լավ կլինի, որ ոգևորվածությունը ձեզ ուղեկցի նոր տեղեկություններ որոնելիս կամ մարդկանց հետ շփվելիս: Այսօր հետաքրքիր նորություն կլսեք, կունենաք ինչ-որ բանից ազատագրվելու անզուսպ ցանկություն, ինչն էլ կազդի ձեր ակտիվության մակարդակի վրա:

Առյուծ

Տրամադրվեք ամեն ինչից տեղեկանալու, ավելի շատ դիտելու հրահանգին, քան նախաձեռնող լինելու մղմանը ենթարկվեք: Ամսվա ընթացքում դուք կարող եք կանգ առնել լուրջ ընտրության առաջ: Դուք կզգաք, որ ինչ-որ բան փոխվել է, իսկ հետագայում անհրաժեշտ է գործել ավելի ռացիոնալ ու առանց հապճեպության: Աշխատեք մարդկանց ոչնչի չդրդել ու չխորացնել: Լսեք, կարդացեք, գրառումներ արեք ու ոչինչ մի խոստացեք: Հնարավոր են լուրջ փոփոխություններ ընտանիքում:

Կույս

Այսօր ձեզ կընձեռվի անցյալը վերլուծելու, իմաստավորելու, առկա միտումները հասկանալու լավ հնարավորություն: Շտապեք դրանից օգտվել: Զգացմունքների ու ապրումների արտաքին ցուցադրության նշանները կարող են ամենևին չհամապատասխանել ներքին ապրումներին: Իմաստ չկա արտահայտել ձեր հավակնությունները, եթե դրանք չեն վերաբերում մնացյալի հետաքրքրություններին: Կենսական ուժերը իջել են, ծախսեք մնացածը ակտուալ խնդիրների լուծման վրա. մնացած ամեն ինչն անտեսեք ու հրեք երկրորդ պլան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ