23:54 , 1 մարտ, 2014
Lifenews-ը հաղորդում է, որ Ղրիմում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները (բանակը) հայտարարել է, որ չի ենթարկվում Կիևին ու անցել է ժողովրդի (ինքնավարության) կողմը: Բացի դրանից, Ուկրաինայի ռազմածովային ուժերի ֆլագմանը (գլխավոր ռազմանավը) Անդրեևյան դրոշ է բարձրացրել (ռուսական ռազմածովային ուժերի դրոշը) և ժամանել է Սևաստոպոլ:
Հիշեցնեմ, սա կատարվում է այն լուրերի ֆոնին, որ երկրի արևելյան շրջաններում ժողովուրդը ոտքի է ելել ու շանսատակ է արել մայդանականներին ու ադմինիստրատիվ շենքերը գրաված ազգայնական-բանդերականներին, իսկ ՌԴ դաշնային խորհուրդը միաձայն քվեարկել ա երկրի զինված ուժերի երկրի սահմաններից դուրս կիրառելու Պուտինի խնդրանքի օգտին ու հետ ա կանչել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին:
Հիմա ողջ հարցը նրանում է, թե ռուսները կբավարարվե՞ն միայն Ղրիմ զորք մտցնելով ու արդյո՞ք ՆԱՏՕ-ն ևս զորքեր կմտցնի Ուկրաինա, որովհետև ակնհայտ է, որ առանց արևելքի՝ բանդերականների ու արևմտամետ օլիգարխների իշխանությունը ոչ մի շանս չունի Ուկրաինայում՝ Ռուսաստանի ու պռոռուսական տրամադրություններով ժողովրդի հատվածի դեմ: