Ո՞վ կստանա այդքան բաղձալի «Օսկարը». կանխատեսումներ


23:15 , 1 մարտ, 2014

 «Օսկար 2014»-ը կկայանա 2014թ. մարտի 2-ին:

Լավագույն ֆիլմ

«Ամերիկյան խառնաշփոթ»

«Գրավիտացիա»

«12 տարվա ստրկություն»

«Նեբրասկա»

«Գնորդների դալասյան ակումբը»

«Նե»

«Ուոլ Սթրիթի գայլը»

«Նավապետ Ֆիլիփս»

«Ֆիլոմենա»

Ո՞վ կստանա: «12 տարվա ստրկություն»

Այս տարի լավագույն ֆիլմ նոմինացիայի ցուցակում հայտնվել են հավասարապես ուժեղ և բավականին անսովոր ֆիլմեր, որտեղ 9-ից 6-ը նկարահանվել են իրական դեպքերի հիմման վրա: Դրանցից յուրաքանչյուրը (բացառությամբ «Նե» ֆիլմը) կարող էր դառնալ նախորդ տարիների Օսկարի  լավագույն ֆիլմ մրցանակակիր: Ամերիկյան կինոակադեմիան երկար տարիներ է, ինչ իր հավանությունը տալիս է սենտիմենտալ ֆիլմերի (ինչպիսիք են այս տարվա հավակնորդներից «Ֆիլոմենա»-ն, «Նեբրասկա»-ն), դրամաների («Գնորդների դալասյան ակումբը») և էքշն ժանրի ֆիլմերի («Կապիտան Ֆիլիպսը»): Բայց ժամանակները փոխվում են, պետք է փոխել նաև նախընտրությունները: Բնական է, որ ֆավորիտ են համարվում «Ուոլ Սթրիթի գայլը» և «Ամերիկյան խառնաշփոթը», բայց այս ֆիլմերը հավասար են մրցակցության մեջ և միմյանցից «ձայն են գողանում»: Մնացին 2 թեկնածու` «Գրավիտացիա»-ն և «12 տարվա ստրկությունը»: Իհարկե դժվար է գուշակություններ անելը, բայց ռիսկի դիմենք և ասենք, որ լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող կճանաչվի Սթիվ ՄքՔուինի «12 տարվա ստրկությունը», որը կհաղթի Ալֆոնսո Կուարոնի պոետիկ բլոկբաստերին, որովհետև Օսկարը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ավելի շատ քաղաքական մրցանակաբաշխություն:

http://www.kinonews.ru/stuff/de0945586e87ea4.jpg

Լավագույն ռեժիսոր 

Ալեքսանդր Պեյն («Նեբրասկա»)

Սթիվ ՄքՔուին («12 տարվա ստրկություն»)

Դևիդ Օ. Ռասել («Ամերիկյան խառնաշփոթ»)

Ալֆոնսո Կուարոն («Գրավիտացիա»)

Մարտին Սկորսեզե («Ուոլ Սթրիթի գայլը»)

Ո՞վ կստանա:  Ալֆոնսո Կուարոն («Գրավիտացիա») 

Այստեղ քաղաքականությունը արդեն կապ չունի: Իրականում «Գրավիտացիան» բոլորին ավելի շատ է դուր գալիս, քան «12 տարվա ստրկությունը», որտեղ ՄքՔուինին իր մեջ սպանեց ժամանակակից նկարչին ու լավ պատմողին: Եվ ինչու չէ, Կուարոն իր աշխատանքով վաղուց է վաստակել այդ Օսկարը:

http://www.kinonews.ru/stuff/9e6b01af0faf23a.jpg

Լավագույն դերասանուհի

Սանդրա Բուլոք («Գրավիտացիա»)

Քեյթ Բլանշեթ (Կապույտ հասմիկ)

Ջուդի Դենչ  («Ֆիլոմենա»)

Էմի Ադամս («Ամերիկյան խառնաշփոթ»)

Մերիլ Սթրիփ («Օգոստոս. Օսեյջ կոմսություն»)

Ո՞վ կստանա: Քեյթ Բլանշեթ («Կապույտ հասմիկ»)

Ինչո՞ւ հարցը դժվար թե որևէ մեկի մոտ ծագի, ով նայել է այս ֆիլմը: Նա հիանալի է մարմնավորել օլիգարխի կնոջ, բարձրաշխարհիկ տիկնոջ, ով սովոր է ապրել շքեղության մեջ: Քեյթը խոստովանում է, որ բավականին դժվար էր կերտել այդ նյարդային ու էգոիստ կնոջ կերպարը, բայց նրա խաղը, որը երբեմն վախեցնում է իր այդ աստիճան իրականին մոտ լինելով, հակառակն է ապացուցում:

Ի դեպ, Քեյթը արդեն մեկ անգամ արժանացել է «լավագույն դերասանուհի» մրցանակին՝ Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» ֆիլմում:

Մրցանակաբաշխությունում նրա գլխավոր մրցակիցը Մերիլ Սթրիփն է:

http://www.kinonews.ru/stuff/62a5549b56d09d0.jpg

Լավագույն դերասան 

Բրյուս Դերն («Նեբրասկա»)

Մեթյու ՄքՔոնահի («Գնորդների դալասյան ակումբը»)

Չիվետել Էջիոֆոր («12 տարվա ստրկություն»)

Քրիստիան Բեյլ («Ամերիկյան խառնաշփոթ»)

Լեոնարդո ԴիԿապրիո («Ուոլ Սթրիթի գայլը»)

Ո՞վ կստանա: Մեթյու ՄքՔոնահի («Գնորդների դալասյան ակումբը»)

Այլ հանգամանքներում լավագույն դերասանի կոչումը բնականաբար դի Կապրիոն կստանար, բայց այս անգամ անհնար կլինի անտեսել ՄքՔոնահին, առավել ևս, որ նրա դերը ենթադրում է հաղթանակ:

http://www.kinonews.ru/stuff/be294d68f247441.jpg

Երկրորդ պլանի լավագույն դերասանները

Բրեդլի Կուպեր («Ամերիկյան խառնաշփոթ»)

Ջարեդ Լետո («Գնորդների դալասյան ակումբը»)

Ջոնա Հիլ («Ուոլ Սթրիթի գայլը»)

Մայքլ Ֆասբենդեր («12 տարվա ստրկություն»)

Բարքհադ Աբդի («12 տարվա ստրկություն»)

Ո՞վ կստանա: Ջարեդ Լետո («Գնորդների դալասյան ակումբը»)

Ֆիլմում Լետոն մարմնավորում է ՁԻԱՀ-ով վարակված տրանսվիստիտի և հիանալի է կարողանում ներկայացնել նման իրավիճակում հայտնված մարդու հոգեվիճակը:

Իհարկե բավականին մեծ շանսեր ունի նաև Ֆասբենդերը («12 տարվա ստրկություն»), բայց նա 2 տարի առաջ արժանացել է «Վոլպիի գավաթի» լավագույն դերասան կոչմանը, իսկ Բրեդլի կուպերին անգամ իր գայթակղիչ խուճուճները չեն փրկի )))

Երկրորդ պլանում լավագույն դերասանուհին 

Ջուն Սքուիբ («Նեբրասկա»)

Ջենիֆեր Լոուրենս («Ամերիկյան խառնաշփոթ»)

Ջուլիա Ռոբերթս («Օգոստոս. Օսեյջ կոմսություն»)

Լուպիտա Նյոնգո («12 տարվա ստրկություն»0

Սալի Հոքինս (Կապույտ հասմիկ)

Ո՞վ կստանա: Լուպիտա Նյոնգո («12 տարվա ստրկություն»)

Իդեալական թեկնածու` 30-ամյա գեղեցկուհի, ով ամենաբնականը ու իրականությանը մոտ է մարմնավորել Ֆասբենդերի դժբախտ ստրկուհիներից մեկին: Նրա հիմնական մրցակիցը Ջենիֆեր Լոուրենսն է («Ամերիկյան խառնաշփոթ»)` իր ծիծաղելի դերով, բայց 2 տարի նույնը, դժվար թե կրկնվի:


Լավագույն սցենար

«Խաբեություն ամերիկյան ձևով»`Էրիք Ուորրեն Սինգեր,Դեվիդ Օ. Ռասսել

«Լյուին Դեվիսի մեջ»`Ջոել Քոեն,Իթան Քոեն

« Գրավիտացիա»`Ալֆոնսո Կուարոն,Հոնաս Կուարոն

«Հասմիկ»`Վուդի Ալլեն«Նեբրասկա»`Բոբ Նելսոն

«Նեբրասկա»`Բոբ Նելսոն

Ո՞վ կստանա: Սպայկ Ջոնսը («Նե»)

Այս ֆիլմի սցենարը կարող է միայն հիացնել:

Սփայք Ջոնս-ը այն նույն մարդն է, ով ստեղծել է Adaptationն ու Being John Malkovich-ը: Այս անգամ էլ Ջոնսը նկարահանել է ֆիլմ միայնակ երիտասարդ գրող Տեոդորի մասին, ով գնում է արհեստական ուղղեղով նոր օպերացիոն համակարգ, որը կոչված է կատարել տիրոջ բոլոր ցանկություններ. Տեոդորը ժամանակի ընթացքում սիրահարվում է իր նոր ընկերոջը: 

Օպերատորի լավագույն աշխատանք

Բրյունո Դելբոննել`«Լյուին Դեվիսի մեջ»

Բերրի էքրոյդ`«Կապիտան Ֆիլլիփս»

Ֆիդոն Պապամայքլ`«Նեբրասկա»

Էմմանուել Լյուբեցկի`«Գրավիտացիա»

Շոն Բոբբիթ`«Ստրկության 12 տարի»

Ո՞վ կստանա: Էմմանուել Լյուբեցկի («Գրավիտացիա)

Այստեղ այլ տարբերակներ չեն կարող լինել: 

Լավագույն գրիմ/ սանրվածքներ

«Հոբբիթ:Սմաուգի ամայավայրը»

«Ծառայապետը»

«Ճյուղավոր աշտանակների հետևում»

«Խաբեություն ամերիկյան ձևով»

«Մեծն Գեթսբին»

Ո՞վ կստանա:  «Գնորդների դալասյան ակումբը»