22:27 , 1 մարտ, 20141in.am-ը գրում է.
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Ղրիմի իրավիճակը պետք է կարգավորվի՝ հարգելով Ուկրաինայի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Այս մասին Բարոզուն հայտարարել է Բեռլինում կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ:
«Այս իրավիճակը XXI դարի եվրոպական մայրցամաքում անթույլատրելի ենք համարում: Ղրիմի խնդիրները պետք է լուծվեն՝ հարգելով Ուկրաինայի միասնականությունն ու ինքնավարությունը: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը մեզ հետ միասին կպաշտպանի այս սկզբունքները և կաջակցի տարածաշրջանում և միջազգային արենայում խաղաղության պահպանմանը»,- ասել է Բարոզուն: