Պուտինը մեծ ջանքեր է գործադրում, պրովոկացիաներ է կատարում՝ որևէ ռեակցիա առաջացնելու համար


22:18 , 1 մարտ, 2014

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը թվիթերյան իր էջում գրում է.

Ղրիմյան ճգնաժամ. որտեղի՞ց սկսել, կամ ավելի ճիշտ՝ որտե՞ղ է սա վերջանալու: Պուտինը մեծ ջանքեր է գործադրում, պրովոկացիաներ է կատարում՝ որևէ ռեակցիա առաջացնելու համար: Ժամանակն է հստակ որոշումներ կայացնելու: