Ուկրաինայի ժամանակավոր նախագահը ՌԴ-ի գործողությունները երկրի ինքնիշխանությանն ուղղված ագրեսիա է որակել


21:55 , 1 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի ժամանակավոր նախագահ, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ՌԴ գործողությունները երկրի ինքնիշխանությանն ուղղված ագրեսիա է գնահատում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` Գերագույն ռադայի կայքին հղումով:

«Մենք նման վարքագիծը գնահատում ենք որպես Ուկրաինայի ինքնիշխանությանն ուղղված ագրեսիա»,- ասել է նա: Ժամանակավոր նախագահը նաև հավելել է, որ այս խնդրի լուծման հարցում երկրի ռազմավարական գործընկերների օգնությունն է ակնկալում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ