Շատ հիմար ընդդիմադիրներ ունեն ուկրաինացիները


19:11 , 1 մարտ, 2014

Այծի գլուխը որ քոր է գալիս, գնում-քսում է հովիվի մահակին: 
Սա հայտնի ժողովրդական խոսք է:
Ցավում եմ Ուկրաինայի այս դեպքերի կապակցությամբ ու իմ զորակցությունն եմ հայտնում ուկրաինական ժողովրդին նրա այս դժվար պահին:
Սակայն պիտի նշեմ, որ շատ հիմար ընդդիմադիրներ ունեն ու իրենց համար Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երկրորդական բան է, մենակ թե իրենք գան իշխանության: Ցանկացած տնտեսական պայմանագիր` թեկուզ ՄՄ սպառնալից անունով, չարժեր անգամ մեկ զոհված ուկրաինացու կյանքը: Պայմանագիրը այսօր կա, վաղը չի լինելու կամ մեկ այլ պայմանագիր է լինելու: Բա արժե՞ր որ այդ թղթի կտորի համար երկիրը այսպիսի վտանգի առաջ կանգնեցնեիք: Բա դուք խելք ունե՞ք, այ Կլիչկո-Մլիչկոներ: Վաղը ի՞նչ պատասխան եք տալու սերունդներին այդ հսկա պետությանը նման վտանգների առաջ կանգնեցնելու համար: