Ռուսաստանը 6.000-ով ավելացրել է Ղրիմում զորքի թիվը. Ուկրաինայի ՊՆ


19:01 , 1 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը հաղորդել է, որ Ռուսաստանը 6.000-ով ավելացրել է Ղրիմում զինված ուժերի զինծառայողների թիվը, ինչը համաձայնագրերի կոպիտ խախտում է, տեղեկացնում է korrespondent.net-ը։

«Այս ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը զորքերի թիվն ավելացրել է 6.000-ով, ինչը կոպիտ խախտում է։ Նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում վերատեղակայվել է մոտ 30 БТР-80 զրահամեքենա»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ