17:40 , 1 մարտ, 2014
Emedia.am-ը գրում է.
«Ուրախությամբ ուզում եմ հայտարարել, որ եթե վերջին տարիներին ՀՀ քաղաքական օրակարգը ձևավորում էր ՀԱԿ-ը, այսօր այդ օրակարգը ձևավորում է Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի քառյակը»,- ՀԱԿ հանրահավաքում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա փորձել է նախանշել հիմնական խնդիրը, որի առաջ կանգնած է Հայաստանը ու հարցադրում է արել «իսկ ո՞րն է մեր խնդիրը»:
Հրապարակից լսվել է «Սերժ Սարգսյանի հրաժարականը», ինչին ի պատասխան, առաջին նախագահը պատասխանել է, որ դա խնդիր չէ, դա խնդրի լուծման բանալի է:
«ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն այլևս անշրջելի է: Իսկ եվրաինտեգրումը տեսանելի ապագայում՝ անհնարին, Ըստ այդմ, թե՛ կոնգրեսը, թե՛ այլ քաղաքական ուժ պետք է մեկնի այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների: Հետևաբար, Հայաստանն այսօր կանգնած է ՄՄ-ում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջև, որը կկարողանա այդ միության ընձեռած հնարավորոթյուններն առավելագույնս ծառայեցնելու պետության շահերին: Սա է խնդիրը, այլ խնդիր այսօր չկա»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանն ու հավելել, որ այդտեղից էլ ծագում է հաջորդ հարցը. «Արդյո՞ք Սերժ Սարգսյանի իշխանությունն այդ իշխանությունն է: Ես կզարմանամ, եթե մեկն ասի «այո»: Այդպիսի առաքելություն իրագործելու համար Սերժ Սարգսյանի թիմին պակասում է հենց ազգային շահի գիտակցությունը»:
Նա հայտարարել է, որ խնդիրների լուծման համար «վերջին բոլշևիկը պետք է հեռանա» և իր կարծիքով իշխանափոպության պահը Հայաստանում հասունացել է:
Դրա համար հիմք են հանդիսանում այն, որ ատելությունը հասել է աննախադեպ մակարդակի, իշխանությունները վերջնականապես զրկվել են միջազգային հանրության աջակցությունից, աստիճանաբար ավելի հետևողական ու զանգվածային են դառնում քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք առավելապես ծավալվում ու քաղաքականանում են, բացի այդ ԱԺ շրջանակում սերտորեն համագործակցում են ոչ իշխանական չորս խմբակցությունները, որոնց հետագա գործունեությունը կարող է շեշտակի փոփոխություններ առաջացնել, ավելին, արմատական փոփոխությունների անհրաժեշտությանը հակվում են նաև որոշ պետական գործիչներ ու խոշոր բիզնես շահերը ներկայացնող անձինք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ