Սկզբում կառավարության անվստահության հարցը կդրվի ԱԺ-ում, հետո մնացած բոլոր ցողունային հարցերը


17:27 , 1 մարտ, 2014

Լևոն Տեր-Պետրոսյանը հռչակեց ներկա իշխանությունների ցողունը ցողունվածով հանդերձ կազմաքանդելու աստիճանական եղանակը: Մաս առ մաս պիտի սղոցվի այդ ցողունը: Սկզբում կառավարության անվստահության հարցը կդրվի ԱԺ-ում, հետո մնացած բոլոր ցողունային հարցերը:
Մի բանում ես իհարկե համամիտ եմ առաջին նախագահի հետ. որ իշխանափոխության հարցում արկածախնդրությունը շատ վտանգավոր է երկրի համար, որովհետև կարող են ի հայտ գալ անկանխատեսելի լուրջ վտանգներ: 
Իսկ ընդհանրապես ցողունը մեկ հատու հարվածով կտրելը ամենաանվտանգ տարբերակն է: Ուղղակի պետք է կացինը շատ լավ սրել ու մի 200-300 համարձակ երիտասարդների համախմբել, որպեսզի մեկ հատու հարվածով ցողունը ցողունախառը գետնովը տան-տապալեն, էս ժողովրդի հոգին ազատեն այդ չարքերից: